Խելացի տան արժեքը Հայաստանում
ОбществоԽելացի տան տեխնոլոգիաները վերջին տարիներին արագ զարգանում են՝
դառնալով ժամանակակից կյանքի կարևոր բաղադրիչ։
Համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնացված կառավարել տան բոլոր համակարգերը՝ սկսած լուսավորությունից մինչև ջեռուցում, անվտանգություն և մուտքի վերահսկում։
Խելացի տան արժեքը Հայաստանում կախված մի շարք գործոններից կարող է զգալիորեն տարբերվել
Գնագոյացման ձևավորման հիմնական գործոններն են`
- Տան մակերեսը, տեսակը և սենյակների քանակը
Որքան մեծ է տարածքը, այնքան ավելի մեծ է սարքերի քանակը։
- Տեխնոլոգիական լուծումների բարդությունը։
Պրոֆեսիոնալ և առաջադեմ համակարգերը պահանջում են ավելի մեծ ներդրումներ։
- Ինստալացիայի տեսակը
Ինքնուրույն (DIY) լուծումները կարող են ավելի քիչ ծախսեր պահանջել, մինչդեռ պրոֆեսիոնալ իրականացումը ապահովում է համակարգի կայուն և անխափան աշխատանք։
- Սարքավորումների բրենդը և որակը
Բարձրակարգ և վստահելի բրենդները սովորաբար ունեն ավելի բարձր արժեք, սակայն ապահովում են երկարաժամկետ լուծում։
- Հաճախորդի անհատական պահանջները
Յուրաքանչյուր նախագիծ ձևավորվում է հաճախորդի ցանկություններին համապատասխան։
DIY (ինքնուրույն) համակարգերի արժեքը
Խելացի տան ինքնուրույն ինտեգրումը համեմատաբար ավելի մատչելի է և պահանջում է որոշակի տեխնիկական գիտելիքներ, սակայն չի ապահովում կայունություն:
DIY լուծումների արժեքները միջինում կազմում են՝
- Ստանդարտ ավտոմատացում (լուսավորություն, ջեռուցում, անվտանգություն)՝
200,000 – 1,500,000 ՀՀ դրամ
- Առանձին սարքեր (խելացի վարդակներ, սենսորներ և այլն)՝
30,000 – 150,000 ՀՀ դրամ
Ընդհանուր առմամբ, նման համակարգերի ներդրման արժեքը կարող է կազմել 200,000-ից մինչև 1,500,000 ՀՀ դրամ։
Ամենատարածված DIY բրենդներից են Tuya, Sonoff և Shelly, որոնք հասանելի են նաև տեղական շուկայում։
Պրոֆեսիոնալ համակարգերի արժեքը
Պրոֆեսիոնալ խելացի տան լուծումները ենթադրում են ամբողջական մոտեցում՝ նախագծումից մինչև իրականացում և հետսպասարկում։ Դրանք ապահովում են համակարգի կայունություն, անվտանգություն և օգտագործման առավելագույն հարմարավետություն։
Հայաստանում նման համակարգերի արժեքները կարող են լինել՝
- Լարային համակարգեր՝
5,000,000 – 30,000,000 ՀՀ դրամ
- Անլար համակարգեր՝
3,000,000 – 25,000,000 ՀՀ դրամ
Հայաստանում անլար տեխնոլոգիաներով պրոֆեսիոնալ խելացի տան լուծումներ առաջարկող առաջատար ընկերություններից մեկը Smartic-ն է, որը հանդիսանում է LifeSmart համաշխարհային բրենդի միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Smartic ընկերության համահիմնադիր Անդրանիկ Մանուկյանի խոսքով՝
«Հայաստանում խելացի տան արժեքը հաճախ ընկալվում է միայն սարքերի գնով, սակայն իրական արժեքը ձևավորվում է ամբողջական լուծումից՝ նախագծում, ինտեգրում և հետագա սպասարկում։ Ճիշտ իրականացված ավտոմատացումը ոչ թե ծախս է, այլ ներդրում, որը երկարաժամկետում ապահովում է հարմարավետություն, անվտանգություն և էներգիայի խնայողություն»։
Հայաստանում խելացի տան տեխնոլոգիաները դեռ գտնվում են զարգացման փուլում, սակայն շուկան աստիճանաբար ակտիվանում է։ Թեև պրոֆեսիոնալ ծառայություններ առաջարկող ընկերությունների թիվը սահմանափակ է, պահանջարկը շարունակաբար աճում է։
Տեխնոլոգիական առաջընթացը և ժամանակակից ապրելակերպի պահանջները նպաստում են նրան, որ խելացի լուծումները մոտ ապագայում կդառնան ոչ թե ընտրություն, այլ ստանդարտ։
Անկախ ընտրված տարբերակից՝ խելացի տունը այսօր արդեն ոչ միայն հարմարավետության, այլ նաև ժամանակակից և արդյունավետ կյանքի կարևոր բաղադրիչ է։