«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. Իսագուլյան
Политика«Արեւմտյան Ադրբեջան» թեզը ներմուծել է Փաշինյանը, քանի որ իր եւ Ալիեւի բանակցությունների նպատակը հենց դա է՝ Հայաստանը դարձնել Արեւմտյան Ադրբեջան»:
Euromedia24-ի եթերում հայտարարել է «Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Փաշինյանն ինչպես ասում է՝ ես պատմական արդարության վերականգման օրակարգից հրաժարվում եմ, այդպես էլ ներնուծել է «Արեւմտյան Ադրբեջան տերմինը, ինքն է էդ խոստումը տվել Արեւմուտքին, Թուրքիային եւ Ադրբեջանին, որ Հայաստանը դարձնելու է Արեւմտյան Ադրբեջան:
Եթե այս ազգադավ իշխանությունը չլըներ, մենք հիմա Արցախ էլ կունենայինք»,-ասում է Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ տգիտություն է նաեւ Փաշինյանի այն հայտարարությունը, թե արցախցիները չեն կռվել, այլ «փախել են».
«Ինքն է եղել գերագույն հրամանատար, ու ինքն է ժողովրդին տարել պարտության»,-հայտարարեց Իսագուլյանը: