Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունը
СпортԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է ԱԱ-2026-ի անցումային խաղում Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունն ու Մունդիալի ուղեգիր չնվաճելը։
Հիշեցնենք, որ իտալացիները հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեցին Բոսնիա և Հերցեգովինային (1:1, 11մ՝ 1:4)։ Ընդ որում, «Սկուադրա աձուրան» 40-րդ րոպեից հանդես էր գալիս տասը հոգով։
Իտալացի մասնագետը ներողություն է խնդրել երկրպագուներից, սակայն ընդգծել է, որ հպարտանում է իր ֆուտբոլիստների նվիրվածությամբ.
«Անձամբ ներողություն եմ խնդրում, որ Իտալիային չհաջողվեց նվաճել աշխարհի առաջիկա առաջնության ուղեգիր, բայց մեր տղաները դաշտում անմնացորդ նվիրվեցին։ Իտալիայի հավաքականն արժանի չէր սրան։ Մենք կիրք ցուցադրեցինք, 40-րդ րոպեից խաղում էինք տասը հոգով… տխուր է, բայց սա ֆուտբոլ է: Ես հպարտ եմ իմ թիմով, թեև հիմա մեզ համար շատ ցավոտ է»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշենք, որ աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան բաց կթողնի երրորդ անընդմեջ Մունդիալը. վերջին անգամ իտալացիներն աշխարհի առաջնությանը մասնակցել են 2014 թվականին: