Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան
Политика«Անգամ դատարանի ֆիքսած իրավական հիմնավորումները բերում են այն բանին, որ ՀԷՑ-ը խլելու գործընթացն ամբողջովին քաղաքական է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։
Նա նշեց, խախտումները, որոնք կատարվել էին ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, վերագրվում էին իրենց։
«Հանձնաժողովի ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում։ Օրինակ, բերել էին ապրիլ-մայիս ամսվա մեր կատարած աշխատանքների արդյունքները, ասում են՝ բայց դա նախկինների ժամանակ է եղել, մենք գտել ենք, պատժել ենք, ասում են՝ կապ չունի, բայց դե եղել է։ Բացի այդ, իմ ինֆորմացիայով ժամանակավոր կառավարչի օրոք նոր միացման մոտավորապես 1500 ուշացած գործ կա, դրա մասին ոչ մեկ չի խոսում»,-ասաց Ղազինյանը։
Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին հարցրել են, արդեն 8 ամիս ՀԷՑ-ն ունի ժամանակավոր կառավարիչ, այդ ընթացքում մոնիտորինգ, ուսումնասիրություն իրականացվե՞լ են, վարույթներ հարուցվե՞լ են։ Պատասխանել են՝ ոչ, ոչ։
«Այն քարտ բլանշը, որը տրվել է ժամանակավոր կառավարչին, ընդամենը նպատակ ունի վախեցնել, ճնշել Սամվել Կարապետյանին, ինչպես նաև ՀԷՑ-ն օգտագործել որպես ընտրական ռեսուրս»,-ասաց Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։