«Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ
Спорт«Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը թիմի ավագ, իտալացի կիսապաշտպան Մանուել Լոկատելիի հետ մինչեւ 2030թ․ հունիս, հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։
Մանուել Լոկատելին «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 224 հանդիպման, խփել է 9 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։