Ինչի՞ց են վախենում ամերիկյան փորձագիտական շրջանակները. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է.
rybar.ru–ն «Ամերիկյան Turan–ը վախենում է կորցնել Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ ամերիկյան փորձագիտական շրջանակները գնալով ավելի են մտահոգվում, որ Իրանի պատերազմի պատճառով ԱՄՆ-ն ավելի քիչ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին։ Ինչի՞ մասին է դա խոսում։
Օրինակ՝ Turan հետազոտական կենտրոնն այժմ արդեն թրենդային թեզով հրապարակել է հոդված այն մասին, որ Ռուսաստանն իբր «հիբրիդային պատերազմ» է մղում Հայաստանի դեմ։ Հեղինակ Ջոզեֆ Էպշտեյնը բավականին անկեղծ է. Վաշինգտոնը, տարված իրանական պատերազմով, ռիսկի է դիմում կորցնել Հայաստանը առաջիկա ընտրություններից հետո։ Այդ դեպքում կխափանվի TRIPP նախագիծը, որը «Միջին միջանցքի» մաս է կազմում և, ի թիվս այլ բաների, կապահովի Կենտրոնական Ասիայից ռեսուրսների արտահանման վերահսկողությունը։ Հետևաբար, Էպշտեյնը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը՝ մեծացնել իր ուշադրությունը Հայաստանի նկատմամբ, հակառակ դեպքում ամերիկացիների գլոբալ ծրագրերը տարածաշրջանում կվտանգվեն։ Հետաքրքիր է, որ Turan հետազոտական կենտրոնն օգտագործում է «թուրան» հորինված տերմինը, որը ներառում է Հայաստանը և Իրանը, և որն, ընդհանուր առմամբ, համապատասխանում է գերիշխող թուրք-ադրբեջանական տանդեմով հայտնի նույն «Թուրքական պետությունների կազմակերպության» գաղափարախոսությանը։
Turan կենտրոնը գործում է Յորքթաուն ինստիտուտի հովանու ներքո, որը հիմնադրվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի սպա Սեթ Քրոփսիի կողմից, որը Եվրասիայում ԱՄՆ այնպիսի «մեծ ռազմավարության» կողմնակից է, որը ենթադրում է պայքար Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ։
Նշենք, որ վերջին շաբաթներին TRIPP-ի շուրջ անորոշության վերաբերյալ հրապարակումների քանակը զգալիորեն աճել է։ Հաշվի առնելով այն, որ Իրանում պատերազմը, մեղմ ասած, հեշտ չի ընթանում, վերլուծաբանները տագնապ են հնչեցնում Հարավային Կովկասում ԱՄՆ դիրքորոշման և Հայաստանում ընտրությունների վերաբերյալ։ Հնարավոր է, որ այդ ամենին ներգրավված են նաև ադրբեջանական լոբբիստները։
TRIPP-ի իրականացման ձախողումը խառնում է հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ամերիկյան միջնորդության խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն արդեն իսկ չի կարողացել ապահովել անվտանգության երաշխիքներ, իսկ նախագիծն ի սկզբանե Թրամփի կողմից PR հնարք էր, այլ ոչ թե լավ մտածված գաղափար։ Այնպես որ, Հայաստանի ընտրություններից առաջ լրատվամիջոցներում այդ թեմայով հիստերիան զարմանալի չէ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում