Ես համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան
БлогԱյսօր «ՀայաՔվե»-ի մեծ թվով անդամների և աջակիցների հետ միասին ավանդական ուխտագնացությամբ բարձրացանք Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր՝ ոգեկոչելու մեր բազմահազար անմեղ զոհերի և մեզնից խլված հայրենիքի հիշատակը:
Այսօրվա երթը անսովոր բազմամարդ էր, և դա վկայությունն է մեր ժողովրդի վերազարթնող ոգու, որը պատրաստ է պայքարել իր իրավունքների և արժանապատվության համար: Դրա մասին կարճ ուղերձով հանդես եմ եկել Ծիծեռնակաբերդի բարձրունքից, որը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը՝ բոլորիդ ցանկանալով կամք, ուժ և տոկունություն: