ԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ
Международные новостиԱՄՆ-ը կհիշի, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները օգնության չհասան Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ շփման ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նրանք չկային, երբ մենք նրանց կարիքն ունեինք։ Մենք պետք է հիշենք դա»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողության սկզբում ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ եվրոպական դաշնակիցների կողմից աջակցության բացակայությունը։ Ամերիկյան առաջնորդն ընդ որում թույլ է տվել, որ իրավիճակը կկրկնվի, եթե երբևէ խոշոր հակամարտություն տեղի ունենա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, քանի որ դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Թեհրանի հետ պատերազմում։