Մեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում. Նարեկ Կարապետյան
Политика«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ ասաց՝ կանանց կալանավորելով, անմեղ մարդկանց ձերբակալելով, քահանաներ, սրբազաններ ձերբակալելով այս իշխանությունը մոտեցե՞լ է եվրոպական արժեքներին թե՞ ոչ։
«Մեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ նախընտրական պրոցես չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում։ Խոսում են սիրուն, գործում են «գեշ»», - նշեց նա։