Առնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. Tasnim
Международные новостиԱռնվազն հինգ մարդ է զոհվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով ռազմական շրջանակների իր աղբյուրին։
Ըստ նրա տեղեկությունների՝ քաղաքացիական բեռներ տեղափոխող նավերը Օմանի Խասաբ նավահանգստից ուղևորվում էին դեպի Իրանի ափեր։ Միջադեպի մասին հայտնի է դարձել այն հաղորդագրությունների ստուգումից հետո, թե ԱՄՆ-ը խորտակել է իրանական մի քանի մոտորանավակներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ ռազմական ուղղաթիռները Հորմուզի նեղուցում խորտակել են իրանական վեց փոքր մոտորանավակներ։ Իրանը հերքել է այս պնդումները՝ հայտարարելով, որ մայիսի 4-ին Իրանի ռազմածովային ուժերի ոչ մի լողամիջոց ԱՄՆ-ի կողմից չի խորտակվել։