«Նիկոլը, ըստ էության, չի հերքում, որ ՀՀ-ն դարձնում է Ադրբեջանի ֆիլիալ. այսքանից հետո ո՞նց կարելի է սրանց սատարել». Էդուարդ Շարմազանով
БлогՆիկոլը ըստ էության չի հերքում,որ ՀՀ-ն դարձնում է Ադրբեջանի ֆիլիալ։
Փաշինյանը փաստացի ընդունում է իր եւ Ալիեւի խոսույթի նույնական լինելը։
Այսքանից հետո ո՞նց կարելի է սրանց սատարել։
Քիչ առաջ Փաշինյանն ասում է.«Առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործում են նույն կամ շատ նման խոսույթ»։
Մարդը բառացի ինքնախոստովանում է,որ ինքն ու Ալիեւը նույն խոսույթն ունեն։
Իսկ ի՞նչ է ասում Ալիեւը։
Նա Արցախի 150 հազար հայերին անվանում է սեպարատիստ,իսկ Արցախյան պատերազմի մասնակիցներին ու Արցախի ղեկավարությանը՝ ռազմական հանցագործներ։
Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշա զադեն Հայ Եկեղեցու դեմ սուր մեղադրանքներ է հնչեցնում,նույնն անում է Փաշինյանը։
Ըստ էության ասվում է ,որ Հայաստանը դարձնում են Ադրբեջանի ֆիլիալ։
Ու սրանք դեռ գուբեռնիա լինելուց էին խոսում։
Դուք Հայաստանը տանում եք ադրբեջանացման :