Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, վերջերս փոփոխություններ են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահին կից պետական ազգային քաղաքականության տարածաշրջանային ասպեկտների և հասարակական ինստիտուտների զարգացման հանձնաժողովի կազմում: Մասնավորաբար, հանձնաժողովի անդամ է ընտրվել Արտյոմ Վարդանյանը:
Նա Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ազգությունների հարցերով կոմիտեի փորձագիտական խորհրդի անդամ է, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության վարչության անդամ, Մոսկվայում և տարածաշրջաններում «Ռուսաստանի հայերի միության» նախագահի լիազոր ներկայացուցիչը:
Նշենք, որ նշյալ հանձնաժողովի անդամ լինելու համար բավական լուրջ չափանիշներ են գործում, այդ թվում՝ իր համայնքում հեղինակությունը, փորձագիտական գիտելիքները, գործնական փորձառությունը և այլն: Ինչ վերաբերում է բուն հանձնաժողովին, ապա այն հետևում է միջէթնիկ հարաբերությունների վիճակին ՌԴ տարբեր մասերում և վերլուծում հնարավոր լարվածության օջախները, համագործակցում է ազգայինմշակութային ինքնավարությունների, կրոնական կազմակերպությունների և ՀԿ-ների հետ, մշակում է մեթոդական օգնություն իշխանություններին միջմշակութային միջոցառումների հետ կապված, դիտարկում են օտարերկրացիների սոցիալական և մշակութային ինտեգրման հարցերը՝ կոնֆլիկտները բացառելու համար, պատրաստում է զեկույցներ, որոնք կարող են հիմք դառնալ նոր օրենքների կամ ՌԴ նախագահի հրամանագրերի համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում