Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը Աբու Դաբիում
СпортՀայաստանցի գրոսմայստերներ Արման Փաշիկյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը հաղթանակներով են սկսել իրենց մասնակցությունը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , մրցաշարի առաջին փուլում Փաշիկյանը հաղթել է իրանցի մարզիկ Ահման Ասքարիզադեին, իսկ Պետրոսյանը՝ ֆիլիպինցի Խուլիուս Ռամոսին:
Ի դեպ, երկու հայ շախմատիստներն էլ ժամանակին նվաճել են Հայաստանի չեմպիոնի կոչումը, իսկ Պետրոսյանը Հայաստանի շախմատի հավաքականի կազմում դարձել Է շախմատի օլիմպիադայի հաղթող: