2014թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 21:10-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բազմահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բաց պատշգամբում հայտնաբերվել է նույն շենքի 29-ամյա բնակչուհու դիակը՝ վզակալով կախված վիճակում:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպանություն է գործել՝ գազի խողովակից վզակալի միջոցով կախվելով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին` պարզելու նրա ինքնասպանության պատճառները։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին