Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. Ծառուկյան
БлогԱռողջապահության բարեփոխումները չպետք է իրականացվեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Առողջապահական ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե՛ հիվանդին, թե՛ բուժաշխատողին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում առողջապահության համակարգի բարելավմանն ու կայուն զարգացմանն ուղղված կարևոր դրույթներ կան, որոնք միտված են ստեղծելու ավելի հասանելի, արդար և մարդակենտրոն առողջապահություն։
Հանրապետության անվանի բժիշկների հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկեցինք ոլորտի առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Բոլորիս համոզմամբ՝ առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը։