Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
ОбществоTeam Holding-ը հայտարարում է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երրորդ՝ եզրափակիչ փուլի մեկնարկի մասին:
Նախորդ երկու փուլերի տեղաբաշխումներն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ՝ ներդրողների կողմից բարձր պահանջարկի և շուկայի կայուն հետաքրքրվածության պայմաններում: Team Holding-ի պարտատոմսերը շարունակաբար ձևավորում են բարձր ակտիվություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների շրջանում:
Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ միջազգային չափանիշներին համապատասխան և լիարժեք թափանցիկ գործընթաց ապահովելով:
Երրորդ՝ եզրափակիչ փուլի շրջանակում տեղաբաշխվող դոլարային պարտատոմսերի պայմաններն են՝ անվանական ծավալը՝ 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 8,65%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս: Արժեկտրոնները կվճարվեն կիսամյակային պարբերականությամբ:
Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ը կուղղի իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը:
«Բարձր գնահատելով այս ողջ ընթացքում մեր ընկերության ու թիմի հանդեպ ներդրողների վստահությունը՝ մուտք ենք գործում պարտատոմսերի տեղաբաշխման եզրափակիչ փուլ: Այս ճանապարհին մեզ միացած գործընկերների՝ թե՛ անհատների, թե՛ բիզնեսների հավատը մեզ պարտավորեցնում է էլ ավելի մեծ եռանդով շարունակելու մեր՝ ենթակառուցվածքների և նորարարության զարգացման ուղղությամբ նախագծերը՝ հեռանկարում ունենալով միասին առավել մրցունակ տնտեսության ձևավորման գաղափարը», - ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը հավելում է․ «Team Holding-ի պարտատոմսերի՝ նախորդ երկու փուլերի նկատմամբ արձանագրված բարձր պահանջարկը վկայում է, որ Հայաստանի կապիտալի շուկայում ձևավորվում է հասուն և երկարաժամկետ մտածողությամբ ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները նախապատվությունը տալիս են կայուն զարգացման ռազմավարություն ունեցող և բարձր թափանցիկությամբ գործող ընկերություններին»։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։
Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար և 1.4 միլիարդ ՀՀ դրամ։
Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։
Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։
Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։