ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Событие дняԱՄՆ Այովա նահանգում տղամարդը որոշակի տարաձայնությունների պատճառով սպանել է իր ընտանիքի վեց անդամներին, ինչից հետո ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այովա նահանգի քաղաքներից մեկի մի քանի վայրերում տեղի ունեցած հրաձգությունների շարքի հետևանքով վեց մարդ է սպանվել, ինչը, ըստ ոստիկանության, ակնհայտ ընտանեկան կոնֆլիկտ է», - ասված է նյութում։
Չորս հոգու սպանել են մեկ տանը, ևս երկուսին՝ երկու այլ վայրերում։ Կասկածյալին՝ ոմն 52-ամյա Ռայան Ուիլիս Մաքֆարլենդին, հայտնաբերել են Միսիսիպի գետի մոտ գտնվող անտառային արահետում։ Նա լքել է շենքը մինչև ոստիկանության ժամանումը, ինչից հետո ինքնասպան է եղել, հայտնում է հեռուստաալիքը։
Իրավապահները չեն հայտնել զոհերի անուններն ու տարիքը։ Այլ մանրամասներ նույնպես չեն հաղորդվում։