Պերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել
Международные новостиՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել։ Այս մասին հունիսի 17-ին հայտնել է «El Comercio» թերթը։
«Պուկալպա–Լիմա երթուղով ընթացող «Real Chancas» ընկերության ավտոբուսը հունիսի 16-ի կեսգիշերին վթարի է ենթարկվել Ուանուկո նահանգի Էրմիլիո Վալդիսան շրջանի մոտ՝ դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց։ Վթարի հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասված է հրապարակման մեջ։
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը ղեկին քնել է և շրջադարձի ժամանակ կորցրել մեքենայի կառավարումը։