Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահ
ПолитикаԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը։ Այս մասին Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության խորհրդաժողովի 20-րդ նստաշրջանում հայտարարել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության ձեռքբերում։
«Հուսով եմ, որ տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի տևական և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,- ասել է Քուրթուլմուշը։