ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խոսելով Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի մասին:
«Մեր քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային զարգացումների, Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, և՛ ՀՀ-ում և՛ Ադրբեջանում ԵՄ բարձր մակարդակի առաջիկա շփումներից առաջ կայանալիք հարցերի վրա։
Մենք համաձայնեցինք երկու երկրների միջև երկարատև խաղաղության ճանապարհին պատմական նվաճումների կողմից ստեղծված դրական դինամիկան պահպանելու կարևորության հարցում։ Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին»,- նշել է Գրոնոն։
Հետևեք մեզ՝ այստեղ