Եղանակը Հայաստանում
ОбществоՀայաստանի առանձին շրջաններում հուլիսի 1-ի գիշերը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օրվա մնացած ժամերին ամբողջ երկրում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնում են ,Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մոտակա գիշերը կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +30+32։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+29,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+24,
Լոռիում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +24+28,
Տավուշում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+30,
Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+23։