Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլար
ЭкономикаՈւրբաթ նավթի գինը չափավոր բարձրանում է՝ ԱՄՆ-ում ոչ աշխատանքային օրվա պատճառով առևտրային ակտիվության ցածր մակարդակի ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է 72,24 դոլար մեկ բարելի համար, ինչը 0,44 դոլարով (0,61 տոկոս) բարձր է նախորդ առճուրդների փակման ցուցանիշից։ Հինգշաբթի դրանք թանկացել էին 0,23 դոլարով (0,32 տոկոս)՝ հասնելով 71,8 դոլարի մեկ բարելի համար։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առճուրդներում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները թանկացել են 0,35 դոլարով (0,51 տոկոս)՝ մինչև 69,04 դոլար մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքն աճել է 0,11 դոլարով (0,16 տոկոս)՝ մինչև 68,69 դոլար մեկ բարելի համար։