Իրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. Թրամփ
ПолитикаԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել բանակցություններից՝ Իսլամական Հանրապետության սպանված առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հուլիսի 3-ի ուշ երեկոյան, ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, իր ելույթի ընթացքում Թրամփն ասել է․ «Մենք ջախջախեցինք Իրանին։ Նրանք հուսահատ ցանկանում են համաձայնության գալ։ Մենք նրանց մեկ շաբաթ արձակուրդ տվեցինք հուղարկավորության պատճառով, որովհետև մենք բարի ենք»։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև անուղղակի բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Դոհայում՝ հուլիսի 1-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ վերջին հանդիպումները Կատարում լավ են անցել։ «Իրանի ապամիջուկայնացման գործընթացը լավ է ընթանում»,- ասել էր նա:
Իրանի իշխանությունները մի քանի քաղաքներում վեցօրյա հուղարկավորության արարողություններ են կազմակերպել փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից սպանված Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար։ Սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք նրա որդին և իրավահաջորդը՝ Մոջթաբա Խամենեին, ով վիրավորվել էր հարվածից, կմասնակցի այդ միջոցառումներից որևէ մեկին։