Վրաստանը խոստանում է 2-3 օրում վերականգնել Հայաստան գազի մատակարարումը
Международные новостиՎրաստանի իշխանությունները խոստանում են 2-3 օրվա ընթացքում վերականգնել Հայաստան գազ մատակարարող խողովակաշարը, որը վնասվել է Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով, և վերականգնել գազամատակարարումը: Այս մասին Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Պարոն վարչապետը հանդիպման ընթացքում խոսեց նաև անցած գիշեր Լարսում տեղի ունե ցած սողանքի հետևանքով հայ-վրացական գազատարի վերականգման վերաբերյալ: Մենք խոստանում ենք 2-3 օրվա ընթացքում վերականգնել գազամատակարարումը»,-նշեց Ղարիբաշվիլին:
Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով' սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Դեպքի վայրում արդեն աշխատում են մասնագետները:
Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Յուլիա Ստարչենկոն տեղեկացրել է, որ հաշվի առնելով սողանքից բխող վտանգները, Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Ստարչենկոն նշել է, որ Ռուսաստան-Վրաստան սահմանային շրջանում գտնվող Վերին Լարսի անցակետը փակ է:
Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների: