Ակնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. Կոստանյան
БлогՕդանավակայանի գերբեռնվածության մասին պարբերաբար որոշում եմ գրել, բայց նշանակություն չէի տալիս, մինչև մի քանի ամիս առաջ մի քանի անգամ պարբերաբար բախվեցի այս պատկերին (նկարն արել եմ այս տարվա ապրիլին). գործուղումից վերադառնում ես`հոգնած, ջարդված, կամ ասենք մի քանի տարբեր թռիչքներ փոխելով, ու մեկ էլ գալիս ու մի երկու ժամ էլ անցկացնում ես օդակայանի անվերջանալի ու անիմաստ հերթերի մեջ: Ոչ մի կանոնակարգում գոյություն չունի, ու սա միայն նրա համար, որ, ըստ երևույթին, մի քանի չվերթ զուգահեռ իջնում են ու անձնագրերի ստուգման մեկ կետում ԱԱԾ աշխատակիցները չեն հասցնում մարդկանց ահռելի հոսքերը սպասարկել:
Մի փոքր հետազոտություն արեցի (Hetq.am, zvartnots.aero և վիճակագրական կոմիտե) ու պարզվեց, որ Զվարթնոց օդանավակայանը վերջին տասնամյակում գրեթե եռապատկել է իր տարեկան ուղևորահոսքը՝ բացառությամբ COVID-ի շրջանը: Իսկ այսօր սպասարկում է տարեկան ավելի քան 5,616.000 ուղևոր, այսինքն` 199% ավելին, քան 2015թ-ին: Այս թվի մեջ իհարկե մտնում են թե՛ ժամանած, և թե՛ մեկնած ուղևորները, որոնցում Հայաստան ժամանածների թիվը կազմել է 2,810.711 մարդ (ՀՀ քաղաքացիներ, սփյուռքահայեր, աշխատանքային, գործնական և պաշտոնական այցերով ժամանողներ, տարանցիկ ուղևորներ)։ Ամենածանրաբեռնված ամիսը 2025-ի օգոստոսն է եղել, մոտ 667,844 ուղևոր, +7% աճ (+366,100 ուղևորով ավելի) 2024-ի համեմատ: Միայն զբոսաշրջային նպատակով Հայաստան այցելած օտարերկրացիների պաշտոնական թիվը 2025թ. կազմել է 2,263.642 անձ:
Ակնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու: