Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան
БлогՊակիստանի և Չինաստանի սերտ համագործակցությունն անվանում են «Երկաթյա եղբայրություն», սակայն այն կարծես լուրջ փորձության առաջ է կանգնում։
Պակիստանում չինական ներդրումների զգալի մասն արվել է Բելուջիստան գավառում։ Այն հարուստ է օգտակար հանածոներով (գազ, նավթ, ոսկի, ածուխ, պղինձ) և այլ բնական ռեսուրսներով, սակայն այս շրջանը շարունակում է մնալ աղքատ և թերզարգացած, իսկ տեղի բնակչությունը դժգոհ է իշխանությունից։ Արդյունքում չինական նախագծերն ու ենթակառուցվածքները դարձել են բելուջների զինված խմբավորումների հարձակումների թիրախ։
Չինաստանը պահանջում է, որպեսզի Պակիստանը թույլ տա չինական անվտանգության ուժերին՝ մասնակցել չինական ներդրումային օբյեկտների պաշտպանությանը: Սակայն Պակիստանը մինչ այժմ չի համաձայնել այդ առաջարկին՝ հաշվի առնելով նաև իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Իսլամաբադը չի ցանկանում, որ Չինաստանը դառնա երկրի ներքին անվտանգության համակարգի մաս։
Ռեսուրսներով հարուստ Բելուջիստանը, որը սահմանակից է Աֆղանստանին և Իրանին, շարունակում է մնալ էթնիկ զինյալների երկարամյա ապստամբության օջախ։
Տասնամյակներ շարունակ նրանք հարձակումներ են գործում գազատարների, էլեկտրահաղորդման գծերի և երկաթուղիների վրա։ Վերջին տարիներին Բելուջիստանում ահաբեկչական ակտիվությունը կտրուկ աճում է, իսկ թիրախում ավելի հաճախ են հայտնվում չինական նախագծերը։ Սա լարվածություն է ստեղծում Պեկինի և Իսլամաբադի հարաբերություններում և անորոշություն է առաջացնում ապագա ներդրումների վերաբերյալ։
Տասնամյակներ շարունակ նրանք հարձակումներ են գործում գազատարների, էլեկտրահաղորդման գծերի և երկաթուղիների վրա։ Վերջին տարիներին Բելուջիստանում ահաբեկչական ակտիվությունը կտրուկ աճում է, իսկ թիրախում ավելի հաճախ են հայտնվում չինական նախագծերը։ Սա լարվածություն է ստեղծում Պեկինի և Իսլամաբադի հարաբերություններում և անորոշություն է առաջացնում ապագա ներդրումների վերաբերյալ։
«Բելուջիստանի ազատագրման բանակ» (BLA) զինված խմբավորումը միայն այս տարվա առաջին վեց ամիսներին իրականացրել է ավելի քան 100 հարձակում՝ ուղղված օտարերկրյա ներդրումային նախագծերի, ոստիկանության, բանակի և այլ ստորաբաժանումների դեմ։
Պակիստանն իր գլխավոր հակառակորդ Հնդկաստանին և հարևան Աֆղանստանի թալիբներին մեղադրում է անջատողական տրամադրություններ հրահրելու և սահմանամերձ շրջաններում գործող զինված խմբերին աջակցելու մեջ։ Սակայն, շատ վերլուծաբանների կարծիքով, ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը բելուջների և պաշտոնական Իսլամաբադի միջև առկա երկարամյա դժգոհություններն են, որոնք պատմական խոր արմատներ ունեն։
Սույն թվականի հուլիսի 16-ին, Շանհայում կայացած հանդիպման ընթացքում, Չինաստանի արտգործնախարարը և նրա պակիստանցի գործընկերը պայմանավորվել են համատեղ ուժեղացնել հակաահաբեկչական անվտանգության երաշխիքները։ Իսկ վերջերս Պակիստանի ներքին գործերի նախարարն ու Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարարը, Նյու Յորքում հայտարարել են, որ ցանկանում են անվտանգության ոլորտում համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի՝ ստեղծելով հատուկ ոստիկանություն, որը կապահովի Պակիստանում գտնվող Չինաստանի քաղաքացիների և չինական նախագծերի անվտանգությունը։
Չինա-պակիստանյան տնտեսական միջանցքը (CPEC) մեկնարկել է 2015 թվականին։ Այն նախատեսում է ավտոմայրուղիների և երկաթուղիների կառուցում, արտահանմանը միտված արդյունաբերության զարգացում՝ հատուկ տնտեսական գոտիների ստեղծման միջոցով, ինչպես նաև էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում նախագծերի իրականացում։
Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի զարգացնել Գվադար խորջրյա նավահանգիստը, որը Չինաստանին ապահովում է ավելի կարճ ելք դեպի Արաբական ծով: Հորմուզի նեղուցին մոտ գտնվելու շնորհիվ Գվադարը նախատեսվում էր վերածել «Դուբայի»։ 2025 թ. Չինաստանն այնտեղ շահագործման հանձնեց Պակիստանի ամենամեծ օդանավակայանը՝ շուրջ 230 միլիոն դոլար արժողությամբ։ Սակայն անվտանգության բարդ իրավիճակի պատճառով, Գվադարը գործնականում վերածվել է փակ և վտանգավոր գոտու։
Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և տարածաշրջանային երկրների մեծ ու փոքր շահերի բախումը՝ Պակիստանում չինական կապիտալի նկատմամբ սպառնալիքները մոտ ապագայում չեն վերանա և նույնիսկ կարող են ուժեղանալ։ Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական պայմաններում այդ վտանգն անխուսափելիորեն կաճի։ Տարածաշրջանում շարունակվող անկայունության պատճառ հանդիսացող բազմաթիվ գործոններ կան, և իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կմնա անբարենպաստ։
Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար: