Բաքվում հաղթած մարզիկները վերադարձել են Հայաստան
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է հայրենիք՝ Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունից՝ նվաճելով մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Հայ պատանի ըմբիշները մրցավայրում ցուցադրեցին բարձրակարգ ելույթներ՝ հերթական անգամ միջազգային ասպարեզում արժանապատվորեն ներկայացնելով Հայաստանը։
Հայաստանի հավաքականի գլխավոր հաջողությունը գրանցեց Ջանես Նազարյանը, ով մինչև 71 կգ քաշային կարգում դարձավ աշխարհի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։
Մինչև 51 կգ քաշային կարգում Գևորգ Հարությունյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ համալրելով Հայաստանի հավաքականի մրցանակային հաշվեկշիռը։
Հայաստանի թիմին ևս մեկ մեդալ պարգևեց Արարատ Ավետիսյանը, որը մինչև 48 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե մեդալի։
Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում հայկական հավաքականի այս արդյունքը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի պատանի հունահռոմեական ոճի ըմբիշներն ունեն մեծ ներուժ և շարունակում են հաջողությամբ հանդես գալ միջազգային խոշոր մրցաշարերում՝ ապահովելով հայկական ըմբշամարտի հաղթական ընթացքը։
Հետևեք մեզ՝ այստեղ