Ռուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումը
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրանքների մակնշման «Честный знак» համակարգը, որը Ռուսաստանի իշխանությունները գործարկել են 2019 թվականին՝ խոստանալով պայքարել կեղծիքի և ստվերային շուկայի դեմ, կներառի ձյունն ու սառույցը։
Ինչպես հետևում է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարարության որոշման նախագծից, որը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում, «սառույցը և ձյունը» 2027 թվականի մարտի 1-ից կներառվեն «սառեցված արտադրանքի» մակնշման փորձարարական ծրագրում։
Ըստ փաստաթղթի՝ մակնշումը, որով զբաղվում է միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի հետ փոխկապակցված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը» (ՀՏԶԿ), կվերաբերի նաև 2201 90 000 0 ապրանքային կոդին (այլ ջրեր, ներառյալ բնական կամ արհեստական հանքային, գազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետիչ նյութերի ավելացման. սառույց և ձյուն)։
Մակնշման ենթակա կլինեն նաև կենդանիների աղիները, միզապարկերն ու ստամոքսները (կոդ՝ 0504 00 000 0), մատղաշ պանիրները (0406 10 800 0), պաղպաղակը (2105) և սառեցված ձուկը (0303)։ Սառեցված արտադրանքի մակնշման գործող փորձարարական ռեժիմը Արդյունաբերության և առևտրի նախարարությունն առաջարկում է երկարաձգել մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։
Դա «դրականորեն կանդրադառնա նշված ոլորտներում նույնականացման միջոցներով մակնշման պարտադիր պահանջների ուժի մեջ մտնելուն բիզնեսի պատրաստվածության վրա»,- նշում է գերատեսչությունը նախագծի բացատրական գրության մեջ։
Թույլ տալով Ուսմանովի հետ կապված Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնին Ռուսաստանում վաճառված յուրաքանչյուր ապրանքատեսակից գանձել 50 կոպեկ՝ «Честный знак» համակարգն ի սկզբանե ներառում էր ծխախոտը, կոշկեղենը և դեղորայքը։ 2021-2024 թվականներին դրա մեջ ներառվեցին կաթնամթերքը, ջուրը, օծանելիքը, անվադողերը, հեծանիվները և կենսաբանորեն ակտիվ հավելումները, իսկ վերջին երկու տարիներին գործընթացն ընդգրկել է ապրանքների էլ ավելի շատ կատեգորիաներ՝ մուշտակներից մինչև երշիկեղեն։
2026 թվականի մարտի 1-ից «հատային հաշվառման» տակ են հայտնվել հացը, ռադիոէլեկտրոնիկան, ինչպես նաև հագուստի նոր տեսակները. ապրիլի 1-ից՝ թեյը, մայիսի 1-ից՝ շոկոլադը, կարամելն ու մաստակը, հունիսի 1-ից՝ սուրճն ու եղերդակը։
Փորձարարական ռեժիմի շրջանակում իրականացվում է նաև օպտիկամանրաթելերի, ջեռուցիչների, հրատեխնիկական արտադրանքի, կրակմարիչների, պոլիմերային խողովակների, մակարոնեղենի, ձավարեղենի և մեղրի մակնշումը։
Թեև բուն DataMatrix կոդը բիզնեսի համար արժե 50 կոպեկ (առանց ԱԱՀ), ապրանքի վրա դրա տեղադրման ամբողջական արժեքը կազմում է մոտ 7-8 ռուբլի։ 2023 թվականին Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը մակնշումից վաստակել է 23 միլիարդ ռուբլի։
Հետևեք մեզ՝ այստեղ