Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանի հյուսիսում՝ Հալկիդիկի թերակղզում, ուժեղ անտառային հրդեհի պատճառով բնակիչներն ու զբոսաշրջիկները տարհանվում են ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային ճանապարհով։ Այս մասին օգոստոսի 13-ին հաղորդել է Reuters-ը։
Հրդեհը տարածվել է ուժեղ քամիների պայմաններում՝ մոտենալով բնակավայրերին և զբոսաշրջային գոտիներին։ Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել ծովափնյա Սիվիրի բնակավայրի շրջանում, որտեղ մարդկանց մի մասին տարհանել են հրշեջ ծառայության նավակներով, առափնյա պահպանության և մասնավոր նավերի միջոցով։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 140 հրշեջ, ինչպես նաև ինը ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ։ Կրակը տարածվել է Սիվիրին և Կասանդրիային կապող հիմնական ճանապարհի երկայնքով, ինչի պատճառով որոշ հատվածներում երթևեկությունը դադարեցվել է։
Reuters-ի տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում մեկ հրշեջ վիրավորվել է։ Իշխանությունների առաջնահերթությունը բնակչության անվտանգ տարհանումն ու կրակի տարածումը սահմանափակելն է։
Հունաստանը վերջին շաբաթներին բախվում է մի շարք խոշոր անտառային հրդեհների։ Շոգը, երաշտը և ուժեղ քամիները զգալիորեն դժվարացնում են հրդեհաշիջման աշխատանքները երկրի տարբեր շրջաններում։
Հետևեք մեզ՝ այստեղ