Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբ
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուսաստանցի լրագրողներ և քաղաքական մեկնաբաններ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։
Ըստ Ադրբեջանի դատախազության՝ նրանք YouTube-ի հաղորդումների ընթացքում կոչեր են հնչեցրել Ադրբեջանի սահմանադրական կարգը և տարածքային ամբողջականությունը բռնի կերպով փոխելու, ինչպես նաև ազգային ատելություն հրահրելու և ահաբեկչության վերաբերյալ։
Երեք անձանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Նրանց նկատմամբ հեռակա կարգով կալանավորում է կիրառվել, և նրանց նկատմամբ միջազգային հետախուզմում է հայտարարվել։ Ադրբեջանի դատախազությունը միջազգային գործընկերներին դիմել է նրանց հանձնելու հարցում աջակցելու խնդրանքով։
Հետևեք մեզ՝ այստեղ