Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ
ОбществоPink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։
Տարիների ընթացքում փոքր նախաձեռնությունը վերածվել է սեփական արտադրություն ունեցող բրենդի՝ լայն տեսականիով և հազարավոր հավատարիմ սպառողներով։ PinkBerry-ն շուկայում առանձնանալու ճանապարհը սկսել է տարբերվող տեսքից ու համարձակ գաղափարներից՝ կարևորելով ոչ միայն արտադրանքի համն ու որակը, այլև դրա ներկայացումը։
Այսօր ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել արտադրության զարգացման, նոր տեխնոլոգիաների և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Կոնվերս Բանկի լիզինգային ֆինանսավորման միջոցով Pink Berry-ի արտադրամասում տեղադրվել են արևային վահանակներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել էներգիայի ծախսերը և ավելի արդյունավետ կազմակերպել արտադրությունը։
Ընկերության հաջորդ մեծ նպատակը հայկական բրենդը միջազգային շուկաներում ներկայացնելն է՝ պահպանելով այն սկզբունքները, որոնցով սկսվել է պատմությունը՝ որակ, նորարարություն և տարբերվելու համարձակություն։
Տեսանյութն՝ այստեղ
010511 211, conversebank.am
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: