Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջ
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է․
«Եթե Միացյալ Նահանգները որևէ ագրեսիվ գործողություն իրականացնի Իրանի դեմ, մենք այնպիսի հարված կհասցնենք ԱՄՆ-ի ռազմական և տնտեսական շահերին, որը պատմության մեջ կմտնի»։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ իր հերթին պատասխանել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարություններին՝ քննադատելով Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը։
«Փոխանակ միլիարդավոր դոլարներ ուղղելու իր ահաբեկչական վստահված ուժին՝ Իսրայելին, և 750 ռազմական բազա պահելու՝ այս փլուզվող կայսրությունը կարող էր այդ գումարները ծախսել սեփական ժողովրդի համար։ Բայց ոչ․ այս ռեժիմի համար դա չափազանց խելամիտ կլիներ։
Սքոթի՛, տղա՛ս, քո հեղինակությունն է վտանգված։ Ինչ-որ բան արա», — գրել է Իրանի խորհրդարանի խոսնակը։
Հետևեք մեզ՝ այստեղ