Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել
Международные новостиՉինաստանի Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքի նավաշինարանում բեռնատար նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի և 5 անհետ կորածի մասին։ Այնուհետև բոլոր անհետ կորածների մարմինները հայտնաբերվել են։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է շուտափույթ կերպով պարզել վթարի պատճառը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել, հաղորդում է Xinhua գործակալությունը։ Նա նաև հրահանգել է ջանքեր գործադրել նման խոշոր վթարները կանխելու ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ