Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լրատվամիջոցների այն հաղորդումները, թե իբր իրանական պատասխան հարվածների ընթացքում Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաօդային բազայում վնասվել են ամերիկյան կործանիչներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով News Nation-ը։
«Ոչ մի վնասվածք չի եղել։ Հորդանանում ԱՄՆ ռազմաօդային բազային հասցված վնասների մասին հաղորդումներում բացարձակապես ոչ մի ճշմարտություն չկա», – ասել է Թրամփը News Nation-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով բազայի ուղղությամբ իրանական հարվածների վերաբերյալ հարցին։
Հետևեք մեզ՝ այստեղ