Նոր տարվա անիմաստ, անտեղի ուռճացված ծախսերից հետո 15-20 տոկոս թանկացումները հացի խնդիր էլ կարող են առաջացնել որոշ շրջանակների համար
Блог
Ռուսաստանում մանրածախ առևտրի խոշոր ցանցերը հիմա վաճառում են պահեստավորված ապրանքները, ու 2015-ի առաջին ամիսների համար կանխատեսում են 15% գնաճ, ինչը այս տարվա համեմատ կկազմի 20-25%: ՌԴ Մանրածախ առևտրային ընկերությունների ասոցիացիան զգուշացնում է նախապես, որ կատարված կանխատեսումները հնարավոր է վերանայվեն (հասկանալի է դեպի ուր «կվերանայվեն»):
Ցավոք, մեզ մոտ պատասխանատու անձինք նման զգուշացումներ չեն կատարում, բայց պետք է գիտակցենք, որ նույն թանկացումները հայելային պատկերմամբ լինելու են նաև Հայաստանում: Իսկ Նոր տարվա անիմաստ, անտեղի ուռճացված ծախսերից հետո 15-20 տոկոս թանկացումները հացի խնդիր էլ կարող են առաջացնել որոշ շրջանակների համար:
«Պատասխանատուներից» մեկը ճիշտ էր ասել՝ գոտիներդ ձգեք: Տնտեսական անկումը, ռեցեսիան, դեռ մի կողմ, սացիալական լրջագույն բարդություններ կարող են ծնվել: Պանիկա պետք չէ, բայց խառը ժամանակներ են սպասվում:
Գոռ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը