Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
Գյումրիում ընտանեկան պատմությունը դարձել է ժամանակակից բիզնեսի հիմք։
«Գյուրջիենց տուն» հյուրատան պատմությունը սկսվել է դեռևս 19-րդ դարում, երբ ընտանիքի նախնիները Գյումրիում հյուրատուն են ունեցել։ Տարիներ անց Հրաչ Գյուրջինյանը որոշել է շարունակել ընտանեկան ավանդույթը՝ հին պատմությանը տալով նոր բովանդակություն։
Այսօր «Գյուրջիենց տունը»-ը հյուրատուն է, որտեղ զուգահեռվում են ժամանակակից, հարմարավետ սենյակները և Գյումրիին բնորոշ միջավայրն ու հյուրընկալության մշակույթը։
Բիզնեսի զարգացման ճանապարհին «Գյուրջիենց տան» երկարամյա ֆինանսական գործընկերը Կոնվերս Բանկն է։ Բանկի հետ համագործակցությամբ իրականացվել են հյուրատան նորոգման և զարգացման ծրագրերը։
Այժմ «Գյուրջիենց տանը» պատրաստվում են զարգացման հաջորդ փուլին՝ նախատեսելով ընդլայնել բիզնեսը և առաջարկվող ծառայությունները։ Այդ ծրագրերիի իրագործման ճանապարհին ևս նրանց վստահելի ուղեկիցն է լինելու Կոնվերս Բանկը՝ իր Ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով, այդ թվում՝ Շիրակի մարզում բիզնեսի համար նախատեսված Shirak Restart պրոդուկտով։
Տեսանյութն՝ այստեղ
Այլ մանրամասներ՝ 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: