Ереван, 24.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պետության կենսունակության, տնտեսական ինքնաբավության և ազգային անվտանգության հիմնասյուների շարքում էներգետիկ անկախությունը զբաղեցնում է անփոխարինելի տեղ, իսկ Հայաստանի պարագայում դրա մեջ անփոխարինելի տեղ է զբաղեցնում ատոմային էներգետիկան։

Մեծամորի ատոմային էլեկտրակայանը, որը երկրի էներգետիկ համակարգի կայունության գլխավոր երաշխավորն է և ապահովում է արտադրվող էլեկտրաէներգիայի զգալի մասը, ֆիզիկական և տեխնոլոգիական առումով արդեն բավական հին է։ Թեև պարբերաբար իրականացվող արդիականացման և վերազինման աշխատանքները հնարավորություն են տալիս պահպանել դրա անվտանգության մակարդակը, ակնհայտ է, որ ցանկացած ատոմային ռեակտոր ունի իր ինժեներական կյանքի սահմանափակ ռեսուրսը, և վաղ թե ուշ նոր ատոմակայան ունենալու հրամայականն իր ողջ սրությամբ ծառանալու է պետության առաջ։ Պատահական չէ, որ Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման հարցը քննարկվում է արդեն 15-20 տարի՝ սկսած դեռևս 2000-ական թվականների կեսերից։ Սակայն այս երկու տասնամյակի պատմությունը, ցավոք, ոչ թե ռազմավարական հեռատեսության և հետևողական պետականաշինության, այլ անվերջանալի քննարկումների, չիրականացված նախագծերի, փոփոխվող հայեցակարգերի և ինստիտուցիոնալ հապաղումների տարեգրություն է, որտեղ կենսական նշանակության խնդիրն այդպես էլ չի ստանում իր վերջնական և առարկայական հանգուցալուծումը։

Հետադարձ հայացք նետելով անցած տասնամյակներին՝ կարելի է նկատել, որ նոր ատոմակայանի կառուցման թեման մշտապես հայտնվել է քաղաքական օրակարգի կենտրոնում, ուղեկցվել օրենսդրական նախաձեռնություններով, միջկառավարական հուշագրերով ու ներդրումային համաժողովներով, բայց ամեն անգամ բախվել է կա՛մ ֆինանսական ռեսուրսների սղության պատճառաբանությանը, կա՛մ տեխնոլոգիական հզորությունների շուրջ անորոշությանը, կա՛մ պարզապես քաղաքական կամքի բացակայությանը։

2023 թվականից սկսած՝ այս գործընթացը թևակոխեց մի նոր փուլ, երբ Հայաստանի կառավարությունը սկսեց ուսումնասիրել ոչ միայն ավանդական գործընկեր Ռուսաստանի կողմից առաջարկվող խոշոր հզորության ռեակտորների նախագծերը, այլև ընդլայնեց դիտարկվող երկրների աշխարհագրությունը՝ ուսումնասիրելով Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի առաջարկները։ Այս նոր փուլի առանցքային առանձնահատկությունը դարձավ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը, որոնք ներկայացվում են որպես Հայաստանի էներգետիկ համակարգի ծավալներին առավել համապատասխան, ճկուն և ժամանակակից լուծումներ։ Ավելին, գործընթացին ինստիտուցիոնալ տեսք տալու նպատակով 2024 թվականի օգոստոսին կառավարության որոշմամբ ստեղծվեց հատուկ պետական ընկերություն՝ «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը, որի հիմնական առաքելությունը հենց միջազգային գործընկերների հայտերի, տեխնիկատնտեսական հիմնավորումների և առաջարկվող մոդելների համակողմանի ուսումնասիրությունն ու վերջնական ընտրության նախապատրաստումն էր։ Այդուհանդերձ, նույնիսկ մասնագիտացված պետական ընկերության ստեղծումից և տարբեր մայրցամաքներում անցկացված բանակցություններից հետո խնդրի հանգուցալուծումն անընդհատ հետաձգվում է՝ մնալով ուսումնասիրությունների և նախնական գնահատականների հարթության մեջ։ Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, թե մանրակրկիտ դիտարկում է բոլոր գործընկերների առաջարկները՝ պարզելու համար, թե որ տարբերակն է տնտեսապես և տեխնիկապես առավել ձեռնտու երկրի համար, միաժամանակ հատուկ շեշտելով, որ նոր ատոմակայանի մոդելի ընտրությունը աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չէ։ Սակայն իրականում այս ձգձգվող գործընթացը հանրության և փորձագիտական շրջանակներում ձևավորում է խոր մտահոգություն. ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե Հայաստանի իշխանությունները կարող են դեռ մի տասը տարի էլ անվերջ քննարկել տարբեր պետությունների ու կորպորացիաների առաջարկները, համեմատել պարամետրերը, ստեղծել նորանոր հանձնաժողովներ և այդպես էլ որևէ կոնկրետ, պարտավորեցնող հանգուցալուծման չգալ։

Այս ինստիտուցիոնալ դանդաղկոտությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգվում է՝ այս անգամ մինչև 2036 թվականը։ Փոխանակ այդ տասնամյա ժամանակահատվածը դիտարկելու որպես վերջնաժամկետ, որի ընթացքում օր առաջ պետք է սկսել նոր կայանի շինարարությունը՝ հաշվի առնելով, որ ատոմային էներգաբլոկի նախագծումից մինչև շահագործման հանձնումը պահանջվում է առնվազն ութից տասը տարի, պետական կառավարման համակարգում այդ ժամկետի երկարաձգումը, կարծես թե, ընկալվում է որպես հերթական «ժամանակ շահելու» հնարավորություն և որոշումների կայացումը հետաձգելու հոգեբանական պատրվակ։

Ժամանակի նման վատնումը հղի է անդառնալի ռազմավարական կորուստներով, քանի որ երբ տարիներն անցնեն անպտուղ քննարկումների մեջ, Հայաստանն էներգետիկ և տեխնոլոգիական առումով արդեն անհուսալիորեն հետ մնացած կլինի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային զարգացումներից։ Նկատի ունենանք, որ ժամանակակից աշխարհում էներգետիկան չորրորդ արդյունաբերական հեղափոխության, արհեստական բանականության տվյալների կենտրոնների, բարձր տեխնոլոգիական արտադրությունների և թվային տնտեսության արյունատար համակարգն է։

Խնդիրը պետք է լուծել արագ, վճռական և ժամանակին, որովհետև նոր ատոմային հզորությունների ստեղծումը Հայաստանին կտա ոչ միայն տեխնոլոգիական անվտանգություն և էներգետիկ անկախություն, այլև կձևավորի տնտեսական զարգացման հզորագույն խթաններ։ Հզոր և ժամանակակից ատոմային էներգետիկան հնարավորություն կտա էականորեն իջեցնել էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ու սակագինը ներքին սպառողի և տնտեսվարողների համար՝ կտրուկ բարձրացնելով հայկական արտադրանքի մրցունակությունը, խթանելով ներդրումային հոսքերը և թեթևացնելով բնակչության սոցիալական բեռը։ Մյուս կողմից էլ՝ դա Հայաստանին թույլ կտա ամրապնդել և ընդլայնել իր կարգավիճակը որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ տարածաշրջանային էներգետիկ շուկայում դառնալով առանցքային խաղացող, ինչը տնտեսական կայուն եկամուտների աղբյուր է և աշխարհաքաղաքական կշռի բարձրացման լրջագույն գործոն։

Այս համատեքստում անհրաժեշտ է վերանայել նաև բուն մտածողության փիլիսոփայությունը, որով առաջնորդվում են պատասխանատու կառույցները։ Ամենամեծ և հայեցակարգային սխալներից մեկն այն է, որ քննարկումների առանցքում դրված է ատոմային կայանի կառուցման միայն մեկ՝ ֆինանսապես ամենաէժան և ընթացակարգային առումով ամենահարմար տարբերակի ընտրությունը։ Պետությունը, որը ձգտում է իրական տեխնոլոգիական թռիչքի և ռիսկերի դիվերսիֆիկացման, չպետք է սահմանափակվի նվազագույնի տրամաբանությամբ։ Ինչո՞ւ չդիտարկել մի այնպիսի հավակնոտ, բայց միանգամայն իրատեսական մոդել, որտեղ Հայաստանում կկառուցվեն մի քանի երկրի կողմից առաջարկվող մոդուլային կամ այլ տիպի ատոմային կայաններ։ Եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հարավային Կորեան և Չինաստանը հետաքրքրված են հայկական շուկայով և առաջարկում են իրենց առաջատար տեխնոլոգիական լուծումները, ապա փոխանակ տասնամյակներ շարունակ տատանվելու նրանց միջև և վախենալու որևէ մեկին նեղացնելուց, կարելի է ստեղծել հարթակ, որտեղ տարբեր երկրներ Հայաստանում կմրցակցեն իրենց տեխնոլոգիաներով, անվտանգության չափանիշներով և էներգետիկ ներուժով։ Մի քանի փոքր կամ միջին մոդուլային կայանների տեղակայումը երկրի տարբեր հատվածներում կբացառի էներգետիկ կախվածությունը մեկ մատակարարից և մեկ տեխնոլոգիական կենտրոնից, երկրորդ՝ կբարձրացնի էներգահամակարգի ցանցային անվտանգությունն ու ճկունությունը, և երրորդ՝ Հայաստանը կվերածի համաշխարհային միջուկային ճարտարագիտության յուրօրինակ խաչմերուկի և գիտատեխնիկական կենտրոնի՝ ներգրավելով տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը։

Բնականաբար, նման մասշտաբային գաղափարի դեմ հնչող առաջին և ամենատարածված հակափաստարկը ֆինանսականն է։ Շատերը կպնդեն, թե անգամ մեկ կայանի կառուցման համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ, էլ ուր մնաց՝ մի քանիսի։ Սակայն այս փաստարկը չի դիմանում քննադատության, երբ այն համադրում ենք Հայաստանի պետական պարտքի կառավարման ներկայիս պրակտիկայի հետ։

Վերջին տարիներին Հայաստանը մեծ արագությամբ և աննախադեպ ծավալներով ներգրավում է հսկայական արտաքին ու ներքին վարկեր, որոնց արդյունքում պետական պարտքը հատել է պատմական բոլոր շեմերը։ Ցավալի իրողությունն այն է, որ այդ միլիարդավոր դոլարների վարկային միջոցների մի ահռելի մասը ժամանակի ընթացքում փոշիանում է ոչ արդյունավետ, երկրորդական կամ տեսանելի հավել յալ արժեք չստեղծող ծրագրերում, կամ էլ պարզապես ուղղվում է պետական բյուջեի ընթացիկ ճեղքերի փակմանն ու սպառողական ծախսերի սպասարկմանը՝ ծանր բեռ դառնալով ապագա սերունդների ուսերին։ Այդ դեպքում միանգամայն օրինաչափ հարց է ծագում՝ ինչո՞ւ չվերցնել նպատակային վարկեր հենց ատոմային կայանների կառուցման համար, որոնք ոչ թե պետական միջոցների փոշիացում են, այլ բարձր եկամտաբերությամբ կապիտալ ներդրում, որն իր արտադրած էժան էներգիայի և արտահանման հաշվին ինքն իրեն կփոխհատուցի և տասնամյակներ շարունակ հարստություն կստեղծի երկրի համար։

Ավելին՝ միջազգային ֆինանսական և էներգետիկ շուկաների փորձը ցույց է տալիս, որ երբ պետությունը դրսևորում է երկաթյա քաղաքական կամք, ներկայացնում է հստակ, հաշվարկված որոշումներ և երկարաժամկետ տեսլական, ֆինանսական միջոցների հայթայթման խնդիրը՝ լինի դա միջկառավարական վարկերի, արտահանման վարկային գործակալությունների, թե մասնավոր-պետական կոնսորցիումների միջոցով, դադարում է անհաղթահարելի խոչընդոտ լինել։

Հայաստանին այսօր անհրաժեշտ է դուրս գալ անվերջանալի խորհրդակցությունների և սպասողականության արատավոր շրջապտույտից, քանի որ ատոմային էներգետիկայի հարցում ամենաթանկ և անվերականգնելի ռեսուրսը կորսված ժամանակն է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Аршак Карапетян отвечает на комментарии зрителейЦифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак КарапетянЕвропейский курс Армении между обещаниями и обязательствамиПри поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарииIDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17