Քեմերոն Դիասը չի ուզում երեխաներ ունենալ
LifestyleՀոլիվուդյան պարբերականներից մեկին տված իր հարցազրույցի ժամանակ դերասանուհի Քեմերոն Դիասը եղել է բավական անկեղծ: Նախ, դերասանուհին խոստովանել է, որ իր տարիքի համեմատ իրեն բավական լավ է զգում: Դերասանուհու խոսքով, քառասունն անց տարիքը նրա սրտով է լիովին, քանի որ այդ տարիքում արդեն չեն գործում վախերն ու նախապաշարումները ու ապրելն այդպիսով ավելի դյուրին է դառնում:
Ապա, Դիասը խոստովանել է, որ բացարձակապես չի ուզում մայրանալ: “Դա մեծ աշխատանք է երեխաներ ունենալ, նրանց պատշաճ դաստիարակություն տալ .... Մեկ ուրիշի կյանքի հանդեպ պատասխանատվություն ստանձնելը ... թերևս դա ինձ համար չի: Իհարկե ավելի հեշտ է երեխաներ չունենալը, սակայն հավատացնում եմ դա էլ հեշտ որոշում չէ”,- պարզաբանել է դերասանուհին իր որոշումը: