Ինչպես արդեն տեղեկացվել է, Ամանորյա տոների առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պատրաստել է «ՀայՖիլմ Non-Stop» և «Cartoon նոն ստոպ» համերգային ծրագրերը, որոնց հովանավորներն են համապատասխանաբար «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և «Տաշիր պիցցան»: «ՀայՖիլմ Non-Stop» համերգային ծրագրի առթիվ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվե…ստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նամակը, ուր մասնավորաբար նշված է.«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ ուրախ է, որ այսպիսի եզակի ձևաչափով և աննախադեպ ծրագրի իրականացման հարցում մեր կողքին է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Այս նախագիծը ծրագրվել էր դեռևս 2012 թվականին, սակայն դրա իրականացումը հնարավոր դարձավ միայն հիմա՝ հաղթահարելով առաջացած բոլոր դժվարությունները: Արդյունքում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և «Տաշիր»բարեգործական հիմնադրամի ջանքերով հանդիսատեսը հնարավորություն է ստանում ունկնդրել հայկական կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներ համարվող ֆիլմերի սանունդթրեքները: Հենց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավոր եղավ վերծանել և թվայնացնել ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների նոտաները: Վստահ ենք, որ նոտաների վերծանումը և թվայնացումը հնարավորություն կտա, որպեսզի արդեն 21-րդ դարում և հետագայում ևս այս ստեղծագործությունները, որոնք մոռացության մատնվելու վտանգի մեջ էին, շարունակվեն կատարվել և հաճույք պատճառել մեր երաժշտասեր հանդիսատեսին, քանզի ծրագրի մեջ ընդգրկված են հայտնի և սիրված ֆիլմերի համար գրված՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Կատարելով երաժշտություն հայկական ֆիլմերից, որոնք հանդիսանում են մեր ֆիլմադարանի գլուխգործոցները և որոնց երաժշտությունը յուրաքանչյուր հայի մեջ միշտ բարի և հաճելի հուշեր է արթնացնում, հնարավորություն է ընձեռվում հայ հանդիսատեսին ևս մեկ քայլ մոտենալու դասական արվեստին:Անչափ հաճելի է համագործակցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ, որը միշտ ողջունում և սատարում է մշակույթի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնությունները:Սերգեյ ՍմբատյանՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր»:
Հիշեցնենք, որ համերգները տեղի կունենան դեկտեմբերի 27-ին և 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ «Cartoon նոն ստոպ» համերգների սկիզբը՝ ժամը 15.00, «ՀայՖիլմ Non-Stop» համերգներինը՝ 19.00։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն