Ոստիկանությունը արձագանքում է «օրենքով գողերի» ու քրեական հեղինակությունների Հայաստան ժամանելու լուրին
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զանգվածային լրատվության որոշ միջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Հայաստան են ժամանելու «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի մահվան տարելիցին մասնակցելու:
Ոստիկանությունը հայտարարում է, որ այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. քրեական աշխարհի ներկայացուցիչները մշտապես գտնվում են ոստիկանության տեսադաշտում և նրանց յուրաքանչյուր տեղաշարժ վերահսկվում է իրավապահների կողմից՝ ինչպես օպերատիվ իրավիճակի կայունության, այնպես էլ օրենքի և օրինականության ապահովման նպատակով»: