«Ժողովուրդ». Կառավարությունն իրագործում է Սեւանա լիճը հսկայական ձկնաբուծարանի վերածելու իր կործանարար ծրագիրը
Международные новостиՀՀ կառավարությունը Սեւանի իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով Գյուղատնտեսության նախարարությանն անհատույց հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Նախատեսվում է Սեւանա լճի ավազանում ստեղծել Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան եւ ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 մլրդ եւ 600 մլն ՀՀ դրամ: Սակայն առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ 2 մլրդ ՀՀ դրամն արդեն հատկացվել է:
Այսպիսով' կառավարությունը հետեւողականորեն իրագործում է Սեւանա լիճը հսկայական ձկնաբուծարանի վերածելու իր կործանարար ծրագիրը' ականջալուր չլինելով մասնագետների ահազանգերին: Ինչպես տեսնում ենք, երբ խոսքը վերաբերում է սեփական շահերին (այդ ձկնաբուծարանների վերահսկողությունն իրականացվում է ՀՀ նախագահի նստավայրի կողմից) կառավարությունում կարողանում են գումարներ գտնել: Իսկ, օրինակ, սահմանամերձ բնակիչների կրած վնասներն ամբողջությամբ փոխհատուցելու գումար գործադիրը չունի:
Շարունակությունը' «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: