Orer.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Մին-Վոդիից և Դոնի Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռները մի քանի ժամ չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որի պատճառն ուժեղ մառախուղն էր:
Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը Orer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Մին-Վոդիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մին-Վոդիի օդանավակայանում, իսկ Դոնի Ռոստովինը՝ Սոչիի:
Հարցին, թե առաջիկա վայրէջք կատարող ինքնաթիռը կարո՞ղ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, Ռուբեն Գրձելյանն ասաց. «Եղանակն արդեն բացվում է և ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել: Կարծում եմ առաջիկա 10 րոպեի ընթացքում թռիչքները կկարգավորվեն»: