Ստեփանակերտի վաճառքի կետերում մեծ քանակի ժամկետանց ձու է հայտնաբերվել
ԼՂՀ գյուղնախարարության ՍԱՊԾ սննդի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից Ստեփանակերտի վաճառքի կետերում իրականացրած դիտարկումների արդյունքում շուկայից հանվել է 6857 ժամկետանց ձու:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' ԼՂՀ ՍԱՊԾ մամլո ծառայությունի տեղեկացմամբ' վաճառքի շուկ այից հանված տվյալ ապրանքատեսակն առաջիկա 30-35 օրվա ընթացքում պիտանի է միայն հրուշակեղենի արտադրությունում, ուստի տեսուչների կողմից տրվել են համապատասխան ցուցում այն վաճառել միայն հրուշակեղենի արտադրամնասերին:
Աղբյուրի հաղորդմամբ, ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սեղանի ձուն պիտանի է օգտագործման համար արտադրման օրից 25 օր ժամկետով, իսկ հրուշակեղենի արտադրության համար մինչև 60 օր ժամկետով: