Թե որ երկիրն առաջինն իր վրա կզգա նավթի նվազող գնի ծանրությունը, որոշել է պարզել էներգետիկային վերաբերող նորությունների կայքը՝ oilprice.com-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ճգնաժամն ամենից թեթև է տանում է Սաուդյան Արաբիան, կարծում է հրատարակությունը: Հենց այս երկրում են արդյունահանման ամենացածր ծախսերը: Դեռ ավելին, Սաուդյան Արաբիան ծաղկման շրջանի տարիների ընթացքում օտարերկրյա արժույթի զգալի պաշարներ է կուտակել նույնիսկ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:
«Դա, թեկուզ և մասնակիորեն, բացատրում է, թե ինչու է Սաուդյան Արաբիան շահագրգռված, որ շուկան աշխատի առանց կողմնակի միջամտությունների»,-գրում է հրատարակությունը:
Կանադայի նավթային ավազներն ամենաթանկարժեքներից մեկն են հանքավայրերի շահագործման առումով: Այստեղի նավթը շահույթ է բերում միայն բարելի դիմաց 100 դոլարից բարձր գնի դեպքում, ուստի նույնիսկ լավ ժամանակներում այդ նավթն ստիպված էին լինում վաճառել զեղչով: Ճիշտ է, ներդրումներն այս հատվածում իրոք երկարաժամկետ են, ուստի դրանք շելֆային նավթից ավելի քիչ են ենթակա տատանումների:
Նավթի գնի անկման երկրորդ ակնհայտ զոհը կդառնա ԱՄՆ-ի շելֆային նավթը: Ընկերությունների ծախսերի բազմաթիվ տարբերակներ կան տարբեր նահանգներում, սակայն շատերի համար 80 դոլարից ցածր գինն արդեն կրիտիկական է դառնում, և այդ ընկերություններն ստիպված կլինեն հեռանալ շուկայից: Մի քանիսը կկարողանան ծախսերը ծածկել նույնիսկ բարելի դիմաց 50 դոլար գնի դեպքում, բայց օրեցօր ավելի ու ավելի շատ խաղորդներ կհայտնվեն սպառնալիքի տակ, գրում է պորտալը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: