ԱՄՆ-ում կարողացել են բուժել երկու էբոլա տենդով հիվանդ պացիենտների
Международные новостиAssociated Press-ը գրում է, որ ամերիկացի մի բժիշկ ու մի բուժքույր, ովքեր Լիբերիայում հիվանդացել էին Էբոլա տենդի վիրուսով և տեղափոխվել Միացյալ Նահանգներ, Ջորջիա նահանգ, բուժման, և այսօր արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Բժիշկները հաստատել են, որ երկու պացիենտներն էլ կատարելապես առողջ են ու բուժվել են էբոլա տենդից:
Բժիշկ Քեյվին Բրենթլիի ու բուժքույր Նենսի Ռեյտբոլի բուժումը կազմակերպվել էր Ատլանտայի Եմորյան համալսարանի կլինիկայում, առանձնացված վարակաբանական բաժանմունքում: Բուժման ընթացքում երկու պացիենտներն էլ օգտագործել են փորձնական ZMapp պրեպարատը, որը ստեղծվել էր Կալիֆոռնիական դեղագործական ընկերության կողմից:
Բժիշկները միակարծիք են` երկու պացիենտներն էլ հաղթահարել են հիվանդությունը և որևէ վտանգ չկա, որ այն կարող են փոխանցել ուրիշներին:
Հիշեցնենք, որ այս տարվա դեռ չկանխված համաճարակի արդյունքում, արդեն երկու հազար հինգ հարոյւր վարակակիր է գրանցվել իսկ հազար երեք հարյուր վարակակիրներ արդեն մահացել են, ինչպես նշում է Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը: