Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները պարզել են ամերիկացի լրագրող Ֆոուլիին մահապատժի ենթարկած գրոհայինի ինքնությունը
Международные новостиՄեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել այն գրոհայինի ինքնությունը, ով սպանել է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: Այս մասին հաղորդել է բրիտանական Sun թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հատուկ ծառայություններին հաջողվել է պարզել Ջոն Բիթլի ինքնությունը, որը խոսում է Լոնդոնի բնակիչների համար բնորոշ կոնի բարբառով»,- ասված է հոդվածում: Նա մականունն ստացել է հենց իր բնորոշ առոգանության համար:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ «խոսքը վերաբերում է իսլամ ընդունած այն երիտասարդ բրիտանացուն, որը Լոնդոնի Թաուեր Հեմլեթսի թաղամասի մի խումբ արմատական իսլամիստների հետ որոշ ժամանակ առաջ մեկնել է Սիրիա»: Հոդվածի հեղինակները նշում են, որ Մեծ Բրիտանիայի այն 500 քաղաքացիների կեսը, որոնք գտնվում են Սիրիայում, Իրաքում և Լիբանանում իսլամիստական ահաբեկչական խմբերի կազմում, «Լոնդոնի նախկին բնակիչներ են», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: