Էստոնիայի նախագահի կնոջը բռնել են դավաճանության մեջ (լուսանկար)
Международные новостиԷվելին Իլվեսին՝ Էստոնիայի նախագահի կնոջը, բռնեցրել են տղամարդու հետ Տալլինի սրճարաններից մեկում համբուրվելիս: Սկանդալային լուսանկարներն ու տեսանյութը տարածվել է Kroonika հանդեսի միջոցով:
«Էստոնիայի առաջին տիկինը՝ մոռանալով իր՝ ամուսնացած լինելու մասին, Տալլինի սրճարաններից մեկում համբուրվել է երիտասարդ տղամարդու հետ, որից հետո գրկախառնված պարել նրա հետ»,- տեղեկացնում է Kroonika-ն:
Օգոստոսի 6-ի երեկոյան Komeet սրճարանում տոնակատարություն է տեղի ունեցել: Նախագահի 47-ամյա տիկնոջ համար սեղան է պատվիրվել: Առավոտյան հրավիրվածները սկսել են ցրվել, իսկ Իլվեսը շարունակել է պարել երտասարդի հետ:
Նախագահ Տոմաս Հենդրիկ Իլվեսն այդ օրն Էստոնիայում է եղել: Ոչ նա, ոչ էլ նախագահի աշխատակազմը չեն մեկնաբանել իրադարձությունը: