Ереван, 14.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов США Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов BBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об Украине Песков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе Самое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политики Сербия впервые провела военные учения с НАТО Тень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей Климов


Տիգրան Մանսուրյանը Դավոսի փառատոնում ներկայացրել է իր տարբեր տարիների գործերը

ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն օգոստոսի 1-14-ը մասնակցել է շվեյցարական Դավոս քաղաքի մեծ համբավ ունեցող միջազգային երաժշտական փառատոնին: Հայ անվանի կոմպոզիտորն եղել է փառատոնի «Composer in Residence»-ը՝ պատվավոր հեղինակը, ում ստեղծագործությունները գերակշռում են փառատոնի համերգներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանն ընդգծեց, որ Դավոսի փառատոնին մշտապես մասնակցում են անվանի արվեստագետներ ու երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից:

«Փառատոնը տարիների պատմություն և միջազգային մեծ համբավ ունի: Այստեղ հանդես են գալիս բազմաթիվ մեծանուն երաժիշտներ և կոմպոզիտորներ: Սովորաբար ամեն տարի փառատոնը «Composer in Residence» կարգավիճակով նշանավոր մի կոմպոզիտորի է հրավիրում, ում ստեղծագործությունները գերակշիռ տեղ են զբաղեցնում փառատոնի ծրագրերում և դրանց շուրջ են ձևավորվում փառատոնի համերգները (ի դեպ, տարիներ առաջ այս փառատոնին մասնակցելու հրավեր էր ստացել Արամ Խաչատրյանը): Այս տարի համերգային ծրագրերում մեծ տեղ է տրվել իմ գործերին»,- նշեց Մանսուրյանը:

ՀՀ ժողովրդական արտիստը խոստովանում է՝ նախկինում ստեղծած իր գործերը լսելու սովորություն չունի: «20-30 տարի առաջ գրած գործերս լսելը, դրանց խորքերն ու այդ ժամանակների շունչն ապրելը մեծ հուզմունք էին ինձ պատճառում: Լարային կվարտետի համար գրած գրեթե բոլոր իմ գործերը հնչեցին Դավոսի տարբեր համերգասրահներում: Երբ Ֆինլանդիայի «Meta 4» լարային քառյակը փորձին նվագեց իմ Երկրորդ կվարտետը, ինձ թվաց, թե երաժիշտները վաղուց գիտեն իմ այս գործը, սակայն պարզվեց, որ առաջին անգամ են նվագում: Ես հիացած էի»,- նշեց նա:

Շվեյցարիայում հնչել են Տիգրան Մանսուրյանի բազմաթիվ ստեղծագործությունները: Դրանց կատարմանը մասնակցել են հայտնի «Meta 4» լարային քառյակը Ֆինլանդիայից, «Cavatine» քառյակը Ֆրանսիայից, «Schumann» քառյակը Գերմանիայից, «Trio Rafale» եռյակը Շվեյցարիայից: Փառատոնի մասնակից, անվանի ջութակահար Իլյա Գրինգոլցը կատարել է Մանսուրյանի Ջութակի առաջին կոնցերտը: Հնչել են նաև կոմպոզիտորի «Agnus Dei» («Գառն Աստծոյ») և «Con anima» («Հոգվով իմոյ») կամերային գործերը, ինչպես նաև ալտի և հարվածային նվագարանների համար գրված մի շարք ավելի փոքր ծավալի ստեղծագործություններ:

«Իմ Առաջին կվարտետը նվագեց ֆրանսիական քառյակը: Շատ լավ նվագեցին, հիացած էի: Պարզվեց, որ առաջին անգամ չեն հնչեցնում այս գործը, մինչ այդ նվագել էին Ֆրանսիայում, և մամուլը բարձր է գնահատել կվարտետը: Երկրորդ և Երրորդ կվարտետների կատարումները ևս ապշեցուցիչ էին»,- նշեց Մանսուրյանը:

Բացի այդ, շվեյցարական երգչախմբի կատարմամբ հայերեն բնագրով հնչել է կոմպոզիտորի՝ չարենցյան «Արվեստ քերթության» խմբերգերի շարքը' արդի խմբերգային արվեստի նշանավոր դեմքերից մեկի' Անդրեաս Ֆելբերի ղեկավարությամբ:

«Ֆելբերի հետ ստեղծագործական հանդիպումն ինձ համար մեծ երջանկություն էր: Նրա հետ հավանաբար նորից կաշխատենք: Գիտե՞ք, երգչախումբը, հայերեն լեզվին չտիրապետելով հանդերձ, բնագրով Չարենց էր երգում մաքրամաքուր հնչողությամբ: Ինձ համար մեծագույն ուրախություն էր, որ չարենցյան այս շարքը ներկայացվեց այդ իրադարձությանը: Ուրախանում էի, երբ ինձ ասում էին, թե չարենցյան շարքի այս կատարումը փառատոնի գագաթնակետը կարելի է համարել: Երգչախմբի ցանկությամբ և լսարանի պահանջով այս գործից հատվածներ հնչեցին ևս երկու համերգներում»,- նշեց Մանսուրյանը:

Հայ կոմպոզիտորի գործերն այդ օրերին եղել են եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծ եց հայ երաժշտություն։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անո ւրջներ», «Հին օրերի երգը» և այլն:

Ռոզա Գրիգորյան

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBank