Եգիպտոսում ավտուբուսների վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել
Международные новостиԿահիերում ՀՀ դեսպանության ճշտված տվյալների համաձայն' Եգիպտոսում ավտուբուսների վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Եգիպտոսի Սինայի թերակզու հարավում՝ Շարմ Էլ Շեյխի մերձակայաքում, տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 33-ի: Տարբեր աստիճանի վնասվածքներ Է ստացել 41 մարդ:
Առողջարանային քաղաքից 50 կիլմետր հեռավորության վրա ամայի մայրուղում բախվել են երկու երթուղային ավտոբուսներ: Հարվածն այնպիսի ուժով է եղել, որ մեքենաներից մեկը շրջվել է: Ամբողջ գիշերվա ընթացքում փրկարարները զոհվածների մարմինները հանել են ծռմռված մետաղի կույտի տակից: