Գորիսում «ԳԱԶ-2417»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 22-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Անկախության փողոցի թիվ 95 տան մոտ վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Սերոբ Միրաքյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 21.50-ին, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: